Քաղաքական

27.02.2020 11:57

ՀԱՊԿ դերը Կովկասի տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում. կլոր սեղան-քննարկում (տեսանյութ)

ՀԱՊԿ դերը Կովկասի տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում. կլոր սեղան-քննարկում (տեսանյութ)

Կարևոր է ՀԱՊԿ անդամ պետությունների հասարակություններին ճշգրիտ տեղեկատվություն հասցնել այն մասին, թե ինչ նպատակ է հետապնդում կազմակերպությունը, երբեմն նման տեղեկատվության պակաս կա, «ՀԱՊԿ դերը Կովկասի տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«Բոլորս լավ հիշում ենք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոխոխման իրավիճակը 2018 թվականին, որն այստեղ մեծ հանրային հետաքրքրություն առաջացրեց: Այդ ժամանակ կարևոր էր սկանդալային մեկնաբանություններից, ֆորմատին ուղղված մանիպուլյացիներից զերծ մնալ, դրանից, իհարկե, խուսափելը դժվար է, բայց կարևոր է, որ հասարակությունն ունենա կազմակերպության մասին ճիշտ և օբյեկտիվ տեղեկատվություն, հասկանա ՀԱՊԿ-ի ներուժը անվտանգության ապահովման մեխանիզմների համար: Եթե այս տեղեկատվությունը հասնի հասարակությանը, ապա կարծում եմ, որ ՀԱՊԿ հանդեպ վերաբերմունքն ավելի լուրջ կլինի հանրության շրջանում, իսկ կազմակերպության դրական իմիջը կբարձրանա»,-ասաց նա:

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։