Լրահոս

10.03.2011 11:22


Վարորդը տեղում զոհվել է

Մարտի 9-ին`ժամը 12.27-ին, ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ճանապարհա-տրանսպորտային պատահար, կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարական վարչության փրկարարական ջոկատը:

Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «Ֆոլքսվագեն Ջետտա» մակնիշի 11 ՕԼ 786 պետհամարանիշի և «ԳԱԶ 3110» մակնիշի 10 ԼՕ 417 պետհամարանիշի  ավտոմեքենաները.ինչի հետևանքով  «ԳԱԶ-3110» ավտոմեքենայի վարորդ,1963թ.-ին ծնված Շահեն Միքայելյանը, ուղևորներ`1978թ.-ին ծնված Տիգրան Պողոսյանը,1981թ.-ին ծնված Հայկանուշ Սարգսյանը և «Ֆոլքսվագեն Ջետտա»  ավտոմեքենայի վարորդ,1972թ.-ին ծնված Գրիգոր Խաչատրյանը  ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Վանաձոր քաղաքի  թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Մարտի 9-ին`ժամը 18.58-ին, ահազանգ է ստացվել, որ Սևան-Լճաշեն ավտոճանապարհի 5-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհա-տրանսպորտային պատահար, կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «ՊԱԶ» մակնիշի 0361 Լ պետհամարանիշի ավտոբուսը և «ԶԱԶ» մակնիշի  0999 ՆՎ/72 ՌՈՒ  պետհամարանիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով «ԶԱԶ» ավտոմեքենայի վարորդ,1951թ.-ին ծնված Միշա Մկրտչյանը  տեղում զոհվել է:

Փրկարաների ուժերով ավտոմեքենայից դուրս է բերվել Մ. Մկրտչյանի դին և հանձնվել իրավապահ մարմիններին:

Այս խորագրի վերջին նյութերը