Ռուսաստանը Լիբիայի նկատմամբ պատժամիջոցներ է կիրառում
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, Կրեմլի մամլո ծառայությունը տեղեկացրել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է Լիբիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին համաձայնագիրը։
Ինչպես հաղորդում է գործակալությունը, «2011թ. փետրվարի 26–ին ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի 1970 բանաձևի մասին» կարգադրությունը սահմանում է, որ արգելվում է Ռուսաստանից Լիբիա ցանկացած տեսակի զինամթերքի մատակարարումը, ինչպես նաև դադարեցվում է այն ծառայությունների մատուցումը, որոնք կապված են ռազմական գործողությունների հետ։ Փաստաթուղթը նաև արգելում է ցանկացած տեսակի զենքի ձեռքբերում Լիբիայից։ Բացի դա, Լիբիա տարհանվող և ներմուծվող բոլոր բեռները հատուկ զննություն պետք է անցնեն ՌԴ–ում։