Աշխարհ

26.02.2020 17:50


Ճապոնիայում դիմակներ են բաժանում ցուցահանդես այցելողներին և չափում նրանց ջերմությունը

Ճապոնիայում դիմակներ են բաժանում ցուցահանդես այցելողներին և չափում նրանց ջերմությունը

Նախազգուշական միջոցներ են ձեռնարկվել Տոկիոյից արեւելք գտնվող Տիբա քաղաքի «Մակուհարի մեսե» ցուցահանդեսային համալիրում՝ կապված կորոնավիրուսի տարածման հետ: Բոլոր մուտքերը սարքավորված են խցիկներով, որոնք չափում են բոլոր մտնողների ջերմությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնոմ Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:

Վարակի հետ կապված երկյուղներն արդեն Ճապոնիայում հանգեցրել Է զանգվածային մարզական ու մշակութային միջոցառումների, համերգների չեղարկման, բայց առայժմ չի ընդգրկել միջազգային մասնակցությամբ խոշոր ցուցահանդեսները: Դրանք դեռեւս չեն չեղարկել, բայց նախազգուշական միջոցներ են ձեռնարկվել:

«Մակուհարի մեսե»-ում ամենից առաջ մուտքի մոտ պաշտպանիչ դիմակներ են բաժանում բոլոր նրանց, ովքեր այն չունեն, եւ ցուցահանդեսներ, որոնք միաժամանակ մի քանիսն են, առանց դիմակի գնալ խորհուրդ չի տրվում:

Այս խորագրի վերջին նյութերը