Թուրքիայում ապրող քուրդ երիտասարդության շրջանում մայրենի լեզվի կիրառումը նվազել է
Թուրքիայի քուրդ բնակչության երիտասարդ հատվածի շրջանում նվազել է քրդերեն լեզվի կիրառությունը՝ հօգուտ թուրքերենի: Այս մասին հայտնի է դարձել «Քրդական ուսումնասիրությունների կենտրոնի» 2019-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Թուրքիայի 8 քրդաբնակ շրջաններում անցկացված սոցհարցումներից:
Ըստ հարցման արդյունքների՝ միջին տարիքի քրդերի 48%-ը ծնողների հետ խոսում է միայն քրդերեն, իսկ երեխաների հետ քրդերեն է խոսում ընդամենը 13%-ը:
Հետազոտության արդյունքներից պարզ է դարձել, որ նոր սերնդի մեջ 1/3-ով պակասել է մայրենի լեզվի կիրառությունը, նույնքանով ավելացել է թուրքերենի կիրառումը:
Քուրդ ծնողների 3/4-ը ցանկանում է իր երեխային ուղարկել այնպիսի դպրոց, որտեղ կրթությունը կլինի քրդերեն կլինի, կամ նաև քրդերեն: Հարցվածների 3/4-ը պահանջում է, որ քրդերենը նույնպես թուրքերենի հետ միասին ընդունվի որպես պետական լեզու:

Աղբյուրը՝ ermenihaber.am