Գերմանիայում հարձակվել են թուրքական սպորտային ակումբի շենքի վրա
Թուրքական լրավամիջոցները հայտնում են, որ Գերմանիայի Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա նահանգի Վեզել քաղաքում անհայտ անձինք հարձակվել են թուրքական «Vesel Anadolu Spor» մարզական ակումբի շենքի վրա։
Հարձակվողները կոտրելով բոլոր ապակիներն ու ներս խուժելով շինության տարածք՝ գույքային վնաս են հասցրել ակումբին։
Ակումբի նախագահ Ջիհան Սարըջան նշել է, որ իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել դեպքի մանրամասնությունները պարզելու համար։
Նրա խոսքով՝ սա առաջին դեպքը չէ, և նախկինում նույնպես իրենց ակումբի վրա հարձակումներ եղել են։ Դյուսեդորֆում գտնվող Թուրքիայի հյուպատոսը այցելել է դեպքի վայր և պարզաբանումներ ստացել կատարվածի վերաբերյալ։

Աղբյուրը՝ ermenihaber.am