Աշխարհ

26.02.2020 20:24


Լուվրում ավելի քան 1 միլիոն մարդ է այցելել Լեոնարդո դա Վինչիի ցուցահանդես

Լուվրում ավելի քան 1 միլիոն մարդ է այցելել Լեոնարդո դա Վինչիի ցուցահանդես

Լուվրում Լեոնարդո դա Վինչիի ցուցահանդես, որը նվիրված Էր նկարչի եւ գյուտարարի մահվան 500-ամյակին, գրեթե 1,1 միլիոն մարդ Է այցելել: Դա գերազանցել Է թանգարանի նախորդ բոլոր ռեկորդները: Այդ մասին հայտնել Է Artnet-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հիանալի Է, որ Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչն իր մահվանից 500 տարի անց շարունակում Է այդպես հիացնել լայն հանրությանը»,-հայտարարել Է Լուվրի նախագահ եւ տնօրեն Ժան-Լյուկ Մարտինեսը: Հրատարակության տեղեկատվությամբ՝ օրական դա Վինչիի աշխատանքները դիտելու Է եկել ավելի քան 10 հազար մարդ:

Ցուցահանդեսում ներկայացված Է 160 աշխատանք, ներառյալ ինը գեղանկարչական կտավ եւ 80 նկար, ինչպես նաեւ Լեոնարդո դա Վինչիի աշակերտների աշխատանքները: «Մոնա Լիզան» մնացել Է Լուվրի իր մշտական տեղում: Ցուցադրության համար աշխատանքներ Էին հավաքել ամբողջ աշխարհից: Մինչ այդ Լուվրում առավել մեծ ժողովրդականություն վայելած ժամանակավոր ցուցադրանքը եղել Է ֆրանսիացի գեղանկարիչ Էժեն Դելակրուայի աշխատանքների ստուգատեսը: 2018 թվականին այն ունեցել Է 540 հազար այցելու, հաղորդել Էր ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը