Աշխարհ

26.02.2020 17:03


ԱՀԿ-ն վաղաժամ է համարում նոր կորոնավիրուսի բռնկումը որպես համավարակ հայտարարելը

ԱՀԿ-ն վաղաժամ է համարում նոր կորոնավիրուսի բռնկումը որպես համավարակ հայտարարելը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը հայտարարել Է, որ առայժմ հիմքեր չկան նոր կորոնավիրուսի բռնկումը համավարակ (պանդեմիա) հայտարարելու համար: Փետրվարի 26-ին ելույթ ունենալով Ժնեւում կայացած բրիֆինգում, նա նշել Է, որ այդ բնորոշման օգտագործումը կարող Է դառնալ այն բանի ազդանշանը, որ համաշխարհային հանրակցությունն ի զորու չԷ զսպել վարակի տարածումը, ինչը չի համապատասխանում իրականությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք չպետք Է չափից շատ ձգտենք հայտարարել համավարակի առկայության մասին՝ առանց փաստերի մանրակրկիտ ու մտածված վերլուծության»,-ասել Է նա: ԱՀԿ-ի ղեկավարի խոսքով՝ նման քայլը «կարող Է ազդանշան տալ, որ մենք այլեւս չենք կարողանում դիմակայել վիրուսին, ինչը ճշմարիտ չԷ»: «Մենք պայքար ենք մղում, որում կարող ենք հաղթել, եթե ճիշտ գործենք»,-ընդգծել Է Գեբրեյեսուսը: Անդրադառնալով Չինաստանում միջազգային առաքելության փորձագետների աշխատանքի արդյունքներին՝ նա նշել Է, որ դրանք «պետք Է բոլոր երկրներին տան հույս, արիություն եւ այն բանի վստահությունը, որ վիրուսի տարածումը կարելի Է կասեցնել», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը