Հարավային Կորեայում օրենք են ընդունել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի վերաբերյալ
Հարավային Կորեայի Ազգային ժողովը (խորհրդարան) օրենք Է ընդունել, որի համաձայն կառավարությունը կկարողանա նոր կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումներն ուժեղացնել երկրում համաճարակաբանական իրադրության վատանալու դեպքում: Այդ մասին փետրվարի 26-ին հայտնել Է YTN հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Այժմ դիմակների եւ ախտահանող միջոցների դեֆիցիտի առաջացման դեպքում կառավարությունը կարող Է արգելք դնել այդ ապրանքների արտահանման վրա, ինչպես նաեւ կասեցնել անհանգիստ համաճարակաբանական իրադրությամբ երկրներից օտարերկրյա քաղաքացիների մուտքը Կորեայի Հանրապետության տարածք:
Բացի այդ, օրենքըհիմք Է դրել վարակի ախտանիշներով այն անձանց նկատմամբ պատժի խստացման համար, որոնք հրաժարվում են կարանտինի ենթարկվելուց: Նաեւ այն նախատեսում Է քաղաքացիների հարկադրական հետազոտություն՝ բժշկական զննությունից նրանց հրաժարվելու դեպքում:
Կորեայի Հանրապետության առողջապահության նախարարությանն առընթեր հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնների կազմակերպության վերջին տվյալների համաձայն, Հարավային Կորեայում գրանցվել Է կորոնավիրուսով վարակման 115 նոր դեպք: Եվս մեկ մարդ մահացել Է: Այդպիսով՝ երկրում վարակվածների ընդհանուր թիվը հասել Է 1261-ի, մահացել Է 12 մարդ: Դեպքերի մեծամասնությունը գրանցվել Է Տեգու քաղաքում եւ հարեւան Քյոնսան-Պուկտո նահանգում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Հարավային Կորեայում օրենք են ընդունել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի վերաբերյալ
Հարավային Կորեայի Ազգային ժողովը (խորհրդարան) օրենք Է ընդունել, որի համաձայն կառավարությունը կկարողանա նոր կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումներն ուժեղացնել երկրում համաճարակաբանական իրադրության վատանալու դեպքում: Այդ մասին փետրվարի 26-ին հայտնել Է YTN հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Այժմ դիմակների եւ ախտահանող միջոցների դեֆիցիտի առաջացման դեպքում կառավարությունը կարող Է արգելք դնել այդ ապրանքների արտահանման վրա, ինչպես նաեւ կասեցնել անհանգիստ համաճարակաբանական իրադրությամբ երկրներից օտարերկրյա քաղաքացիների մուտքը Կորեայի Հանրապետության տարածք:
Բացի այդ, օրենքը հիմք Է դրել վարակի ախտանիշներով այն անձանց նկատմամբ պատժի խստացման համար, որոնք հրաժարվում են կարանտինի ենթարկվելուց: Նաեւ այն նախատեսում Է քաղաքացիների հարկադրական հետազոտություն՝ բժշկական զննությունից նրանց հրաժարվելու դեպքում: