Աշխարհ

26.02.2020 15:49


Թուրքիան Իրանի հետ սահմանին դաշտային հոսպիտալներ է ստեղծում կորոնավիրուսի սպառնալիքի պատճառով

Թուրքիան Իրանի հետ սահմանին դաշտային հոսպիտալներ է ստեղծում կորոնավիրուսի սպառնալիքի պատճառով

Թուրքիայի սանիտարա-համաճարակաբանական ծառայությունները դաշտային հոսպիտալներ են ծավալել Իրանի հետ սահմանին՝ համաճարակաբանական տեսակետից վտանգավոր երկրներից ժամանող քաղաքացիների կարանտինի համար: Այդ մասին հայտարարել Է երկրի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Թուրքիայի առողջապահության նախարարությունը բոլոր միջոցները ձեռնարկել Է նոր տիպի կորոնավիրուսի (СOVID-19) հակազդման եւ կանխարգելման համար, բայց, դրա հետ մեկտեղ, անկարելի Է լիովին բացառել հիվանդության տարածման հավանականությունը Թուրքիայում: Թուրքիայի բոլոր նահանգներում որոշել են հիվանդանոցների ցանկը կորոնավիրուսով հիվանդների համար, իսկ սահմանամերձ գոտիներում բացվել են դաշտային հոսպիտալներ»,- հայտարարել Է Քոջան Anadolu գործակալությանը:

«Բոլոր նրանք, ովքեր տարանցմամբ Թուրքիա են ժամանում Չինաստանից, ենթարկվում են 14-օրյա կարանտինի: Այդ նույն ընթացակարգը կիրառվելու Է Թուրքիայի այն քաղաքացիների նկատմամբ, որոնք ժամանում են Իրանից: Ղոմ եւ Մեշհեդ քաղաքներ այցելածները 14 օր կգտնվեն սահմանի մերձակայքում բացված դաշտային հոսպիտալներում»,-հավելել Է Քոջան:

Նա նշել Է, որ փետրվարի 26-ի առավոտվա դրությամբ Թուրքիայում մահացու վիրուսով վարակվածներ չեն գրանցվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը