Սերժ Սարգսյանի բաժակաճառը պաշտոնական ընթրիքի ժամանակ
Ի պատիվ պաշտոնական այցով Լատվիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի`Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի և տիկին Լիլիտա Զատլերեի անունից երեկ երեկոյան տրվել է պաշտոնական ընթրիք:
Նախագահ Սերժ Սարգսյանի բաժակաճառը Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի անունից` իր պատվին տրված պաշտոնական ընթրիքի ժամանակ
Մեծարգո´ պարոն Նախագահ և տիկին Զատլերե,
Տիկնա´յք և պարոնա´յք,
Մեծապես զգացված եմ բարեկամ Լատվիայում Հայաստանի պատվիրակությանը ցուցաբերված ջերմ ընդունելություն համար: Այսօր ես պաշտոնական այցով գտնվում եմ հյուրընկալ լատվիական հողում գործընկերոջս՝ Լատվիայի նախագահ պարոն Զատլերսի հրավերով: Գրեթե մեկ տարի առաջ էլ պատիվ և հաճույք ունեցանք Հայաստանում հյուրընկալելու տեր և տիկին Զատլերսներին։ Հավատում եմ, որ նման բարձրաստիճան փոխայցելությունների պարբերականությունը լավագույնս է արտահայտում մեր երկրների միջև առկա քաղաքական երկխոսության և փոխվստահության բարձր մակարդակը։
Մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերություններն ունեն ոչ երկարատև՝ 20-ամյա ժամանակագրություն, սակայն մեր ժողովուրդների միջև սերտ շփումների պատմությունը չի սահմանափակվում այդ կարճ հատվածով: Դիվանագիտական հարաբերություններն ու մեր պետությունների միջև ընթացող աշխույժ քաղաքական երկխոսությունը գալիս են հաստատելու հայ և լատվիացի ժողովուրդների ազատ ու անկախ ապրելու դարավոր երազանքի իրականացումը և այդ իրողությունն անշրջելի դարձնելու գործում փոխադարձ աջակցությունը:
Պատմական զարգացումների բերումով հայերը հայտնի են որպես միջնորդներ Արևելքի և Արևմուտքի, Հյուսիսի և Հարավի միջև շփումներում: Լատվիան չէր վրիպել հայ վաճառականների ուշադրությունից, և հայ առևտրային կապիտալը 19-րդ դարի վերջից ի վեր ներկայություն էր հաստատել այս հյուրընկալ երկրում: Այսօր էլ Լատվիայում բնակվում, աշխատում և ստեղծագործում են ավելի քան չորս հազար հայեր, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում հայ-լատվիական մերձեցմանը, շփումներին նպաստելու համար։
Լատվիահայ համայնքը, սակայն, մեր երկրները կապող բազմաթիվ թելերից մեկն է միայն: Հայաստանն ու Լատվիան շատ առումներով նման երկրներ են: Ի նկատի չունեմ միայն տարածքի ու բնակչության համադրելի լինելու հանգամանքը: Հայաստանը ևս Լատվիայի պես ընտրել է զարգացման եվրոպական ուղին: Մենք դավանում ենք միևնույն արժեքները, որոնք խարսխված են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքների վրա: Բացի այդ, մեր երկրները հարուստ չեն բնական պաշարներով, ուստի և մենք պարտավոր ենք լինել ճկուն և աշխատասեր` մեր զարգացումը կապելով մարդկային կապիտալի, մարդկանց ստեղծագործ հնարավորությունների հետ: Այս ամենին, թերևս, կարող ենք նաև գումարել մեր ընդհանուր անցյալը, և կունենանք այն իրական պատկերը, որը մեզ համատեղ առաջ շարժվելու ամուր հիմքեր է տալիս: Մենք պետք է ջանք ու եռանդ չխնայենք մեր երկու ժողովուրդների ուղղակի շփումները խրախուսելու, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների քաղաքական, տնտեսական, մշակութային և մի շարք այլ բաղադրիչները բովանդակալից դարձնելու ուղղությամբ:
Ես անձամբ շատ ջերմ տպավորություններ եմ պահպանել երիտասարդ տարիներին Լատվիա կատարած իմ այցելություններից։ Դոմյան տաճարը, Ռիգայի հին քաղաքի գեղեցիկ ճարտարապետությունը, մարդկանց սիրալիր ու բարյացկամ վերաբերմունքը և, վերջապես, խոր արմատացած եվրոպական պատկանելությունը դրոշմվել են ոչ միայն իմ, այլև շատ հայ այցելուների հիշողությունում։ Ուրախությամբ պիտի նշեմ, որ հետագայում՝ արդեն անկախության տարիներին, երբ ես Ռիգա այցելեցի որպես անկախ Հայաստանի պաշտպանության նախարար, համոզվեցի, որ ձեր հրաշալի մայրաքաղաքը տարեցտարի ավելի ու ավելի է գեղեցկանում:
Միմյանց մշակույթի, արվեստի և գրականության հանդեպ մեր ժողովուրդների հետաքրքրությունը հարուստ պատմություն ունի: Լատվիացի ժողովրդի մեծ զավակ և հայ ժողովրդի լավ բարեկամ Մարիս Չակլայսի թարգմանությունների շնորհիվ Լատվիայի հասարակությունը կարողացավ ճանաչել հայ գրականությունը: Ուրախ եմ, որ մեր մշակույթի նախարարությունները կարողացել են ըստ արժանվույն գնահատել այս փոխառնչությունները և այսօր վերակենդանացնում են լավագույն ավանդույթները` նպաստելով մշակութային շփումների աշխուժացմանը:
Հարգարժա´ն պարոն Նախագահ,
Լատվիայի հետ հարաբերությունները կառուցելիս հաշվի ենք առնում ոչ միայն համատեղ անցյալը, այլև մեր համատեղ ապագան: Այսօր Լատվիան մեզ համար ոչ միայն բարեկամ է, այլև կարևոր գործընկեր Հայաստան-Եվրամիություն համագործակցության շրջանակներում: Հայաստանը հաստատակամ է Եվրոպական միության հետ հարաբերությունները խորացնելու իր հանձնառությանը և այդ տեսանկյունից էապես արժևորում է Լատվիայի աջակցությունը և պատրաստակամությունը՝ սատար կանգնելու եվրոպական մեծ ընտանիքին Հայաստանի մերձեցման ջանքերին: Ընդ որում, մենք Լատվիան դիտում ենք որպես Հայաստանին և Եվրամիությանը կապող ոչ միայն քաղաքական, այլև կարևոր տնտեսական օղակ։
Տիկնա´յք և պարոնա´յք,
Դեպի ապագան ուղղված այս շեշտադրմամբ էլ խնդրում եմ ինձ հետ բաժակ բարձրացնել ի պատիվ

- հյուրընկալ տանտերերի՝ Լատվիայի Նախագահ պարոն Վալդիս Զատլերսի և տիկին Լիլիտա Զատլերեի,
- Հայաստանի և Լատվիայի ժողովուրդների պայծառ ապագայի և
- հայ-լատվիական բարեկամության: