Ֆրանսիայում կորոնավիրուսով հիվանդանալու երեք նոր դեպք է հայտնաբերվել
Անցած գիշերվա ընթացքում Ֆրանսիայի տարածքում կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպք Է հայտնաբերվել, հիվանդացածների մեկը մահացել Է: Այդ մասին փետրվարի 26-ին հայտարարել Է երկրի առողջապահության գլխավոր տնօրենության ղեկավար Ժերոմ Սալոմոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Այդպիսով՝ Ֆրանսիայում հիվանդության հայտնաբերման եւ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել Է 17-ի: Սալոմոնի խոսքով՝ հիվանդացածներից մեկը ծանր վիճակում գտնվում Է Ամիենի հիվանդանոցում, երկրորդը՝ Իտալիայից ժամանած մի տղամարդ՝ Ստրասբուրգի բուժհաստատությունում:
Երրորդը՝ նախօրյակին Փարիզում հոսպիտալացված 60-ամյա մի ֆրանսիացի, գտնվում Էր ծանր վիճակում եւ մահացել Է լույս չորեքշաբթի գիշերը, հաղորդել Է ՌԻԱ Նոոստին: