Լրահոս

10.03.2011 10:25


Ադրբեջանի նախագահի աշխատակազմ. «ԵԱՀԿ գնահատող առաքելության զեկույցի բացակայությունը վկայում է ինչ–որ կասկածելի գործերի մասին»

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը հայտարարել է, որ չնայած ադրբեջանական կողմի սպասելիքներին, ԼՂ ազատագրված տարածքներում ԵԱՀԿ Մինսկի խմբի գնահատման առաքելության զեկույցն այդպես էլ չհրապարակվեց։

Ինչպես հաղորդում է Ադրբեջանի հանրային հեռուստաընկերությունը, Մամեդովի խոսքերով՝ եթե ԵԱՀԿ–ն իր վրա է վերցրել ազատագրված տարարծքներում իրավիճակի գնահատման առաքելությունը, ապա նա պետք է հրապարակի իր զեկույցը։

–Եթե կառույցը դա չի անում, նշանակում է կան ինչ–որ կասկածելի գործեր,–ասել է նա։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի առաջին կեսին ԵԱՀԿ գնահատման առաքելությունը այցելել էր ԼՂ–ի 7 ազատագրված շրջանները։ Առաքելությունը, բացի երեք համանախագահներից, իրականացրել է նաև ՄԱԿ–ի զարգացման ծրագրի և ՄԱԿ–ի Գլխավոր հանձնաժողովի փախստականների հարցերով փորձագետը։

Այս խորագրի վերջին նյութերը