Լրահոս

09.03.2011 18:00


Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել

ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի հրամանատարի ծառայության գծով տեղակալ ԽաչատուրԱվետիսյանի հայտարարության և ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնի հետաքննությանբաժանմունքում նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2011թ. մարտի 4-ին ՀՀ քր. օր-ի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել` 2011թ. մարտի 3-ին Հանրապետության հրապարակի տարածքում փողոցային առևտուրն արգելելու որոշման դեմ բողոքի ակցիայի մասնակիցների կողմից հասարակական կարգը խախտելու և իշխանության ներկայացուցիչ հանդիսացող` ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի աշխատակիցների նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու դեպքի առթիվ:

Նախաքննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը