Աշխարհ

25.02.2020 18:40


Վորոնեժում սպանել են հայ գործարարի 24-ամյա որդուն

Վորոնեժում սպանել են հայ գործարարի 24-ամյա որդուն

Ռուսաստանի Վորոնեժ քաղաքում սպանել են հայ գործարարի 24-ամյա որդուն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` դեպքը տեղի է ունեցել փետրվարի 24-ի վաղ առավոտյան, այս մասին հայտնում է «Վեստի Վորոնեժ»-ը:

Անհայտ անձը դիմահար կրակ է բացել Nissan մակնիշի ավտոմեքենայի վրա, որտեղ գտնվել է երիտասարդը: Ենթադրվում է, որ հանցագործը գործել է Մակարով տեսակի ատրճանակով: Սպանություն կատարած անձը թաքնվել է, իսկ երիտասարդը տեղում մահացել ստացած հրազենային վնասվածքից:

Տեղի ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում սպանության դեպքով:

Այս խորագրի վերջին նյութերը