Աշխարհ

25.02.2020 17:15


«Սպարտակի» սեփականատերը մեկ օրում կորոնավիրուսի պատճառով կորցրել է 508 մլն դոլար

«Սպարտակի» սեփականատերը մեկ օրում կորոնավիրուսի պատճառով կորցրել է 508 մլն դոլար

Մոսկվայի «Սպարտակի» սեփականատեր Լեոնիդ Ֆեդունի կապիտալը մեկ օրում զգալիորեն նվազել է: Ռուսաստանցի գործարարը մեկ օրում կորցրել է 508 մլն դոլար, ինչը արտացոլվել է Bloomberg-ի միլիարդատերերի ամենօրյա վարկանիշում:

Ընդհանուր առմամբ մոլորակի ամենահարուստ մարդիկ 24 ժամում կորցրել են 139 մլրդ դոլար: Հիմնական պատճառը կորոնավիրուսն է, որը բացասաբար է ազդում համաշխարհային տնտեսության վրա:

Համաճարակի պատճառով ամերիկյան ֆոնդային բորսաներում շոշափելիորեն ընկել են գործակիցները: Bloomberg-ի վարկածով Ֆեդունը աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում զբաղեցնում է 192-րդ հորիզոնականը, նրա կարողությունն այժմ գնահատվում է 8,8 մլրդ դոլար:

Կորուստների ծավալով «Սպարտակի» սեփականատերը ռուսաստանցիների թվում երրորդն է. «Լուկօյլի» նախագահ Վագիթ Ալեքպերովից (կորցրել է 1,21 մլրդ դոլար) և «Նովատեկի» ղեկավար Լեոնիդ Միխելսոնից (692 մլն դոլար) հետո:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը