Հարուցվել է քրեական գործ` ԴԱՀԿ աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` ԴԱՀԿ ծառայության` Երեւանի բաժնի եւ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն բաժանմունքի աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ:
Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության` Երեւանի բաժնի եւ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն բաժանմունքի աշխատակիցները պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ:
Մասնավորապես` հիշյալ բաժանմունքի աշխատակիցները չեն կատարել 2005թ. հունիսի 23-ի թիվ 01/04-2955/05 կատարողական վարույթով պարտապան «Ալիսա» ՍՊ ընկերությանը սնանկ ճանաչելու հայցով դատարան դիմելու` օրենքով սահմանված պարտականությունը եւ նշված կատարողական վարույթի ընթացքում միջոցներ չեն ձեռնարկել` վերոհիշյալ ՍՊ ընկերությանը սեփականաշնորհված Երեւան քաղաքի Մ.Մելիքյան փողոցի 2ա հասցեի 917.41 քմ մակերեսով շինությունները եւ 9470.5 քմ հողամասը ընկերության անվամբ սեփականության իրավունքով գրանցելու, գույքագրման ակտում ներառելու, հետագայում այն նույնպես գնահատման ներկայացնելու եւ օտարելու համար:
Բացի այդ` «Սեյբոլտ Արմենիա» ՍՊ ընկերության անշարժ գույքի գնահատող Ս. Բարսեղյանը, հանդիսանալով առեւտրային կազմակերպության ծառայող, ԴԱՀԿ ծառայության` Երեւանի բաժնի եւ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն բաժանմունքի հանձնարարությամբ Երեւան քաղաքի Մ.Մելիքյան փողոցի 2ա հասցեի «Ալիսա» ՍՊ ընկերությանը սեփականաշնորհված անշարժ գույքի շուկայական արժեքի գնահատման ընթացքում հողի շուկայական արժեքի կեղծ տվյալների օգտագործմամբ 2006թ. փետրվարի 13-ին եւ ապրիլի 13-ին կազմել եւ պատվիրատուին է ներկայացրել շուկայական արժեքի կեղծ հաշվետվություններ, որի արդյունքում պետությանը պատճառվել է 43 113 578 դրամի էական վնաս:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ 2-րդ մասի եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Հարուցվել է քրեական գործ` ԴԱՀԿ աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` ԴԱՀԿ ծառայության` Երեւանի բաժնի եւ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն բաժանմունքի աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ:
Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության` Երեւանի բաժնի եւ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն բաժանմունքի աշխատակիցները պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ: Մասնավորապես` հիշյալ բաժանմունքի աշխատակիցները չեն կատարել 2005թ. հունիսի 23-ի թիվ 01/04-2955/05 կատարողական վարույթով պարտապան «Ալիսա» ՍՊ ընկերությանը սնանկ ճանաչելու հայցով դատարան դիմելու` օրենքով սահմանված պարտականությունը եւ նշված կատարողական վարույթի ընթացքում միջոցներ չեն ձեռնարկել` վերոհիշյալ ՍՊ ընկերությանը սեփականաշնորհված Երեւան քաղաքի Մ.Մելիքյան փողոցի 2ա հասցեի 917.41 քմ մակերեսով շինությունները եւ 9470.5 քմ հողամասը ընկերության անվամբ սեփականության իրավունքով գրանցելու, գույքագրման ակտում ներառելու, հետագայում այն նույնպես գնահատման ներկայացնելու եւ օտարելու համար: Բացի այդ` «Սեյբոլտ Արմենիա» ՍՊ ընկերության անշարժ գույքի գնահատող Ս. Բարսեղյանը, հանդիսանալով առեւտրային կազմակերպության ծառայող, ԴԱՀԿ ծառայության` Երեւանի բաժնի եւ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն բաժանմունքի հանձնարարությամբ Երեւան քաղաքի Մ.Մելիքյան փողոցի 2ա հասցեի «Ալիսա» ՍՊ ընկերությանը սեփականաշնորհված անշարժ գույքի շուկայական արժեքի գնահատման ընթացքում հողի շուկայական արժեքի կեղծ տվյալների օգտագործմամբ 2006թ. փետրվարի 13-ին եւ ապրիլի 13-ին կազմել եւ պատվիրատուին է ներկայացրել շուկայական արժեքի կեղծ հաշվետվություններ, որի արդյունքում պետությանը պատճառվել է 43 113 578 դրամի էական վնաս:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ 2-րդ մասի եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: