Արամ Հարությունյան. «Մեր իշխանությունները, կատարելով առաջին քայլը, չկարողացան տեմպը պահել»
«7օր»–ի հետ զրույցում «Ազգային Համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Սերժ Սարգսյանի հետ կլոր սեղանի շուրջ քննարկումները որևէ արդյունք տվե՞լ են, ասել է՝ ի՛նքը չպետք է ասի՝ այդ հանդիպումները արդյունք տվե՞լ են, թե՞ ոչ, քանի որ այդտեղ յուրաքանչյուրն իր մոտեցումն է ներկայացրել։
–Կոնկրետ ես հայ–թուրքական արձանագրությունների քննարկման ժամանակ կողմ էի դրանց վավերացմանը՝ անվանելով այն հայկական գամբիտ։ Կարևորը տեմպի պահպանումն էր։ Սակայն մեր իշխանությունները, կատարելով առաջին քայլը, չկարողացան տեմպը պահել՝ այդ հարցում չլինելով հետևողական, ու արձանագրությունների կասեցումը տրամաբանությունից չէր բխում։
Նա գտնում է, որ եթե մերոնք սկսել էին, ապա պետք է անպայման վավերացնեին և քայլը թողնեին թուրքերին։
Արամ Հարությունյանի կարծիքով՝ հանդիպումների հնարավորությունից պետք չէ խուսափել։
–Ամեն դեպքում, քո ասելիքը պետք է ասես, անգամ եթե չեն օգտվում քո ասածից։ Պետք է օգտվել այդ հանդիպումներից, քանի որ քննադատության ամենալավ տարբերակը հենց նախագահին կամ վարչապետին անմիջապես ասելն է։

7or.am