Քաղաքական

25.02.2020 15:14

Արտակարգ դրություն մտցնելը եղել է նախագահի լիազորությունը․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

Արտակարգ դրություն մտցնելը եղել է նախագահի լիազորությունը․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստին ելույթով հանդես եկավ նաև Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը

«Հարգելի դատարան, ես չէի պլանավորում ելույթ, ուղղակի պետք է արձագանքեմ երկու պնդման, որոնք կապված են գործերի հետ կամ ուղղակի ինձ հետ։ Առաջինը՝ դատախազը փորձեց պարզաբանել՝ ինչ է սահմանադրական կարգի տպալումը՝ արձագանքելով փստաբանների որոշ հիմնավորումներին և ուղղակի բերեց օրինակ հավաքների, հանրահավքների սահմանափակաման մասին խեսեց, ենթադրում եմ հաշվի առնելով հրամանագիրը, որը որոշակի սահամանփակումներ է մտցնում, ուղղակի կցանկանայի հիշեցնել, որ հրամանագիրը հարևան քաղաքի վրա է տարածվում և բոլոր սահմանափակումները միայն Երևան քաղաքի վրա են տարածվում, սա է հրամանագրի բովանդակությունը։ Եվ հիմա հարց է առաջանում, եթե սահմանփակում հնարավոր է հազարից ավելի համայնքներ ունցող երկրում, միայն մեկ համայնքում սահմանափակումները դիտվի որպես իրավական համակարգում նորմի գործողության դադարեցում։ Դուք ձեր տրամաբանությունը մեջտեղ բերեք և ասեք՝ հնարավո՞ր է։ Կարծում եմ՝ պատասխանը պարզ է։

Եվ երկրորդը՝ տիկին Սեդա Սաֆարյանը ասաց, որ ոստիկանությունն ուղղակի ենթարկվում էր ինձ՝ նախագահին։ Ես կարծում եմ, որ իրավաբանը պետք է ավելի լավ իմանար այն ժամանակվա գործող Սահմանադրությունը։ Այսօր է ոստիկանությունը ուղիղ ենթարկվում վարչապետին, այդպիսի լիազորություններ այն ժամանակ նախագահը չուներ, ուղղակի ծանոթացեք այն Սահամնադրությամբ և ուժի մեջ մտած սահամանդրությունն ամբողջությամբ, իսկ դա եղել է 2007 թվականի խորհրդարանական ընտություններից հետո, նախագահի լիազորությունները զուտ սահմանափակվում էին պետության գլուխ լինելու հանգամանքով և նախագահի լիազորությունների մեջ որևէ գործառույթ չկա հասարակական կարգի և այլ․․․ դա կառավարաության լիազորությունների մեջ էր ամբողջությամբ։

Նախագահի լիազրությունը եղել է, այո՛, արտակարգ դրություն մտցնել։ Չէի ասի, եթե չլիներ հանրությունը, որը հետևում է այս դատական նիստի գործընթացներին, և ստիպված ենք նման կարգի պարզաբանումներ մտցնել»։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։