Աշխարհ

25.02.2020 14:06


Չինաստանում կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութ են մշակել

Չինաստանում կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութ են մշակել

Չինաստանի Տյանցզինի համալսարանի մասնագետները պատվաստանյութ են մշակել նոր տիպի կորոնավիրուսի դեմ, որը պետք Է ընդունել բերանով: Գիտնականները պլանավորում են այն հնարավորինս արագ լրամշակել նախքան կլինիկական փորձարկումները: Այդ մասին գրել Է չինական «Պենպայ» հրատարակությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պատվաստանյութի ներգործությունը հիմնվում Է բնական իմունիտետի խթանման վրա: Մասնավորապես, այդ պատրաստուկի շնորհիվ օրգանիզմում պետք Է առաջանա անտիգեն, որը գործում Է կորոնավիրուսի սփայք-սպիտակուցների դեմ: Հենց այդ սպիտակուցների շնորհիվ Է վիրուսը ներթափանցում օրգանիզմ եւ սկսում բազմանալ այնտեղ: Նոր միջոցն ակտիվացնում Է իմունային գործընթացները, այդ թվում՝ հիվանդի լորձաթաղանթը, ինչը նրա բնական պաշտպանությունը պատրաստում Է կորոնավիրուսի դեմ պայքարին: Մշակողների մտահղացմամբ՝ պատվաստանյութը պետք Է թողարկեն հաբերով եւ այն անհրաժեշտ կլինի ընդունել պարզապես կուլ տալով եւ վրայից ջուր խմելով:

Ինչպես նշել Է աշխատանքի ղեկավար պրոֆեսոր Ցզինհայ Հուանը, պատվաստանյութը կարող են ընդունել ինչպես արդեն ախտահարվածները, այնպես Էլ առողջ մարդիկ՝ կանխարգելիչ նպատակներով: Ըստ որում գիտնականն ընդգծել Է, որ պատվաստանյութի թեստավորումը, դրա արտադրությունը եւ վաճառքի հանելը շատ ժամանակ կպահանջի: Պատրաստուկի անվտանգությունը Հուանը թեստավորել Է իր վրա եւ առայժմ ոչ մի կարգի կողմնակի ազդեցություններ չի արձանագրել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը