Լրահոս

09.03.2011 10:01


Բակո Սահակյանը հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի մի խումբ անդամների հետ

Արցախի Հանրապետության  նախագահ Բակո Սահակյանը մարտի 7-ին այցելել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատ և հանդիպել նրա մի խումբ անդամների հետ:

Բակո Սահակյանը կարեւորել է Ֆրանսիայի դերակատարությունը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ տարածաշրջանային խաղաղության ու կայունության պահպանման գործում՝ միաժամանակ ընդգծելով Արցախի շահագրգռվածությունը Ֆրանսիայի, մասնավորապես, նրա օրենսդիր թեւի հետ համագործակցության մեջ: Նախագահը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի, Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման ներկա վիճակը եւ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները: Երկուստեք նշվել է նման հանդիպումների կարեւորությունը երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից: Հանդիպմանը ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վիգեն Չիթեչյանը, Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը, պաշտոնատար այլ անձինք:

Այս խորագրի վերջին նյութերը