Քաղաքական

25.02.2020 15:25

Դատարանն ավարտեց Ռ․ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունների քննարկումը (տեսանյութ)

Դատարանն ավարտեց Ռ․ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունների քննարկումը (տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ավարտեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու մասին պաշտպանների միջնորդությունների քննարկումը։

Ամփոփիչ ելույթում պաշտպան Հայկ Ալումյանը կրկին օրինակ բերեց հայտնի 7-ի գործը։ Դիմելով դատարանին՝ նա ասաց․ «Խնդրում եմ Նիկոլ Փաշինյանի կառավարության օրոք սույն գործով ամբաստանյալների նկատմամբ օրենքը կիրառել այնպես, ինչպես Փաշինյանի նկատամբ կիրառվեց Սերժ Սարգսյանի ղեկավարության օրոք»։

Պաշտպանական կողմն ընդգծեց, որ նախկինում գործող Քր․ դատ․-ի 300 հոդվածը չի համապատասխանել իրավական որոշակիության սկզբունքին։ Հետագայում օրենսդրական փոփոխությունների արդյունքում ընդունվեց 300․1 հոդվածը, որը, չնայած որ նոր հանցակազմ է պարունակում, նույնպես չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն, արձագանքելով նիստի ընթացքում հնչած մի շարք ելույթների, հիշեցրեց, որ արտակարգ դրություն մտցնելու վերաբերյալ իր կողմից ստորագրած հրամանագիրը տարածվում էր միայն Երևան քաղաքի վրա, հետևաբար, հրամագրով նախատեսված բոլոր սահմանափակումները գործում էին միայն Երևանում։ «Արդյոք հնարավո՞ր է հազարից ավել համայնքեր ունեցող երկրում միայն մեկ համայնքում եղած սահմանափակումները դիտել իբրև իրավական նորմի գործողության դադարեցում։ Ձեր տրամաբանությունը մեջ տեղ բերեք և ինքներդ արդեն ասեք՝ հնարավո՞ր է։ Կարծում եմ, պատասխանը պարզ է»,-նշեց Ռ․ Քոչարյանը։

Անդրադառնալով տուժողների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի այն հայտարարությանը, որ 2008 թվականին Ոստիկանությունը ենթարկվում էր երկրի նախագահին, Ռ․ Քոչարյանն ասաց․ «Այսօր է ոստիկանությունն ուղիղ ենթարկվում վարչապետին։ Այն ժամանակ գործող Սահմանդրությամբ նախագահը այդպիսի լիազորություններ չուներ։ Ոստիկանությունն ամբողջությամբ ենթարկվում էր կառավարությանը։ Նախագահի լիազորությունների մեջ որևէ գործառույթ չկար՝ կապված հասարակական կարգի և այլնի հետ։ Դա ամբողջությամբ կառավարության լիազորությունների մեջ էր»։

Լսելով կողմերի ամփոփիչ ելույթները՝ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։ Դատական ակտը կամ ակտերը կհրապարակվեն մարտի 3-ին, ժամը 13։00-ին։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։