Աշխարհ

25.02.2020 12:05


Թրամփը 2,5 մլրդ դոլար է խնդրել Կոնգրեսից կորոնավիրուսի դեմ պայքարելու համար

Թրամփը 2,5 մլրդ դոլար է խնդրել Կոնգրեսից կորոնավիրուսի դեմ պայքարելու համար

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը լրացուցիչ 2,5 միլիարդ դոլար Է խնդրել Կոնգրեսից նոր կորոնավիրուսի դեմ պայքարելու համար: Այդ մասին հայտարարության մեջ հայտնել Է Սպիտակ տան վարչաբյուջետային վարչությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այսօր վարչակազմը Կոնգրես Է ուղարկում 2,5 միլիարդ դոլարի ֆինանսավորման լրացուցիչ պլան, որպեսզի արագացվի պատվաստանյութի մշակումը, օժանդակվի նախապատրաստման եւ հակազդման գործունեությունը, ինչպես նաեւ անհրաժեշտ սարքավորանքների եւ նյութերի գնումը»,- հայտարարել Է վարչության ներկայացուցիչը, որի խոսքը մեջբերում Է Ռոյթերս գործակալությունը: Թրամփն ինքը հայտարարել Է, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետ կապված իրադրությունը վերահսկվում Է:

«Կորոնավիրուսն ԱՄՆ-ում վերահսկողության տակ Է: Մենք շփման մեջ ենք դրա հետ կապված բոլոր երկրների հետ»,- գրել Է նախագահը Twitter-ի իր Էջում: Պետության ղեկավարը հավելել Է, որ Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնը (CDC) Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ աշխատում Է այդ հարցի շուրջը:

Փետրվարի 24-ի դրությամբ գրանցվել Է ԱՄՆ ժամանած 14 մարդ, որոնց մոտ վիրուս Է հայտնաբերվել: Բացի դրանից, ինչպես ավելի վաղ հաղորդվել Է, 36 ամերիկացիներ Diamond Princess ճամփորդանավից եւ երեքն Ուհանից ԱՄՆ են տարահանվել արդեն հիվանդացած եւ գտնվում են կարանտինում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը