Լրահոս

09.03.2011 17:37


ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Բրյուսել

Մարտի 11-ին Բրյուսելում տեղի կունենա Հայաստան-ԵՄ ասոցիացման համաձայնագրի բանակցությունների չորրորդ լիագումար նիստը: Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, գլխավոր բանակցող Կարինե Ղազինյանը:

Հայաստան-ԵՄ ասոցիացման համաձայնագրի շուրջ բանակցությունները մեկնարկել են 2010թ. հուլիսի 19-ին, Երևանում: Ապագա ասոցիացման համաձայնագիրը փոխարինելու է ներկայումս գործող Գործընկերության և համագործակցության համաձայնագրին, և նպատակ է ունենալու խորացնելու հարաբերությունները Հայաստանի ու ԵՄ միջեւ  տարբեր  ոլորտներում` մասնավորապես, արտաքին քաղաքականության, ժողովրդավարության, տնտեսական ինտեգրման, մարդկանց տեղաշարժի, էներգետիկայի և այլ բնագավառներում:

Այս խորագրի վերջին նյութերը