Ռիգայում հանդիպել են Հայաստանի և Լատվիայի նախագահները
Այսօր Ռիգայում կայացել է Հայաստանի և Լատվիայի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Վալդիս Զատլերսի հանդիպումը։
Հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Եվրոպական Միության Արևելյան գործընկերություն ծրագրի շրջանակներում Լատվիան Հայաստանին տեխնիկական աջակցություն կցուցաբերի:
Կողմերը` ի դեմս արտաքին գործերի նախարարների, համապատասխան փաստաթուղթ են ստորագրել:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամլո ասուլիսում Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսը հայտարարել է, որ Լատվիայի Հանրապետությունը կողմ է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:
–Լատվիան սատարում ու օժանդակում է խաղաղ և միայն խաղաղ լուծմանը` դիվանագիտության, բանակցությունների միջոցով։ Ցանկացած այլ գործողություն, որը կբերի իրավիճակի էսկալացիայի, մեզ համար անընդունելի է: Կարգավորումը միայն Մինսկի խմբի շրջանակներում է ընդունելի,–ընդգծել է նա: