Սփյուռքի նախարարության հայտարարության տեքստը ներկայացնում ենք առանց փոփոխությունների. այնտեղ վրիպակները շատ են
ՀՀ սփյուռքի նախարարությունը հանդես է եկել Արթուր Պողոսյանին Հրանուշ Հակոբյանի ընդունելու փաստի վերաբերյալ հայտարարությամբ։
Հիշեցնենք, որ Արթուր Պողոսյանի մասին տեսանյութ էր տարածվել, որտեղ նա ներկայացնում էր աստղաֆիզիկայի ոլորտում իր ձեռքբերումներն ու բացահայտումները, ինչպես նաև ՆԱՍԱ–ի հետ պայմանագրի կնքումը։ Օրերս Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հաշվի առնելով այդ ամենը՝ ընդունել էր երիտասարդին, սակայն կարճ ժամանակ անց «Առավոտ» թերթի խմբագրությունը նամակ էր ստացել, որտեղ մի խումբ ֆիզիկոս ուսանողներ և ասպիրանտներ նշում էին, թե Արթուր Պողոսյանն ուղղակի խաբեբայի մեկն է, իսկ նրա ներկայացրած փաստաթղթերը, մասնավորապես դիպլոմը, կեղծ են։
Նախարարության հայտարարության տեքստը ներկայացնում ենք առանց փոփոխությունների։ Այնտեղ վրիպակները շատ են։
Բոլորնրանց, ովքեր «ցնցում» ապրեցին
Ուրախալի է, որ ՀՀ սփյուռքի նախարարության գործունեությունն ուշադրության կենտրոնում է: Եթե չլիներ այս դեպքը, դժվար կլիներ հավատալ, թե որքան մարդ է կարդում ՀՀ սփյուռքի նախարարության պաշտոնական կայքը:
Շնորհակալություն բոլոր նրանց ովքեր այդքան ուշադիր են, և բոլոր նրանք, ովքեր ցնցում ապրեցին, խորհուրդ կտայինք այդքան ցավագին չտանել այն փաստը, որ ՀՀ սփյուռքի նախարարը չի ստուգել Արթուր Պողոսյանի փաստաթղթերը նրան ընդունելուց առաջ:
Այս կապակցությամբ ասենք, որ ի տարբերություն այլ նախարարությունների ՀՀ սփյուռքի նախարարն օրական ընդունում է շուրջ 10 սփյուռքահայի, բոլորն էլ կամ ճանաչված (կամ ոչ այնքան) մարդիկ են կամ էլ ունեն խնդիրներ և, բնականաբար, ընդունելությունից առաջ նախարարը չի ստուգում նրանց փաստաթղթերը: Հավելենք, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը չէ, որ հայտնաբերել է այդ «աստղը»: «Այն» դեռևս տարիներ առաջ հայտնաբերել են http://oz.com.ru/new/st.php?id=10079&sl=4 -ը («Артур Погосян: «Запомните мое имя!»), որըհեղինակելէհասարակականթղթակիցԻ.Օպրունենկոն 23.02.2008թ.,http://shkolazhizni.ru/archive/0/n-28826 («Звезда по имени"Школа № 12"»Елена Башкина) և այլ ռուսական կայքեր, որոնց հետևել են նաև հայկական ԶԼՄ: Անհամեստություն չի լինի ասել, որ ուսական էլեկտրոնային պարբերականները հեղեղված են նրա մասին հրապարակումներով: Եվ, եթե ԶԼՄ են աղմկում այս առթիվ, ապա որևէ արտառոց բան չկա նրանում, որ ՀՀ սփյուռքի նախարարն առանց փաստաթղթային ստուգում անցկացնելու ընդունել է Ռուսաստանում բնակվող մեր որևէ հայրենակցի:
Իսկ «ֆիզիկոս ուսանողներ և ասպիրանտներ (37 ստորագրություն)» ստորագրությամբ հայտարարության հեղինակները, լինելով այդքան հետաքրքիր մասնագիտության տեր մարդիկ, կարծում ենք չպետք է իջնեին պարզունակության այն աստիճանի, որ այս միջադեպով որակեին ամբողջ մի նախարարության աշխատանքային գործունեությունը:
Սփյուռքի նախարարության հայտարարության տեքստը ներկայացնում ենք առանց փոփոխությունների. այնտեղ վրիպակները շատ են
ՀՀ սփյուռքի նախարարությունը հանդես է եկել Արթուր Պողոսյանին Հրանուշ Հակոբյանի ընդունելու փաստի վերաբերյալ հայտարարությամբ։
Հիշեցնենք, որ Արթուր Պողոսյանի մասին տեսանյութ էր տարածվել, որտեղ նա ներկայացնում էր աստղաֆիզիկայի ոլորտում իր ձեռքբերումներն ու բացահայտումները, ինչպես նաև ՆԱՍԱ–ի հետ պայմանագրի կնքումը։ Օրերս Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հաշվի առնելով այդ ամենը՝ ընդունել էր երիտասարդին, սակայն կարճ ժամանակ անց «Առավոտ» թերթի խմբագրությունը նամակ էր ստացել, որտեղ մի խումբ ֆիզիկոս ուսանողներ և ասպիրանտներ նշում էին, թե Արթուր Պողոսյանն ուղղակի խաբեբայի մեկն է, իսկ նրա ներկայացրած փաստաթղթերը, մասնավորապես դիպլոմը, կեղծ են։
Նախարարության հայտարարության տեքստը ներկայացնում ենք առանց փոփոխությունների։ Այնտեղ վրիպակները շատ են։
Բոլոր նրանց, ովքեր «ցնցում» ապրեցին
Ուրախալի է, որ ՀՀ սփյուռքի նախարարության գործունեությունն ուշադրության կենտրոնում է: Եթե չլիներ այս դեպքը, դժվար կլիներ հավատալ, թե որքան մարդ է կարդում ՀՀ սփյուռքի նախարարության պաշտոնական կայքը:
Շնորհակալություն բոլոր նրանց ովքեր այդքան ուշադիր են, և բոլոր նրանք, ովքեր ցնցում ապրեցին, խորհուրդ կտայինք այդքան ցավագին չտանել այն փաստը, որ ՀՀ սփյուռքի նախարարը չի ստուգել Արթուր Պողոսյանի փաստաթղթերը նրան ընդունելուց առաջ:
Այս կապակցությամբ ասենք, որ ի տարբերություն այլ նախարարությունների ՀՀ սփյուռքի նախարարն օրական ընդունում է շուրջ 10 սփյուռքահայի, բոլորն էլ կամ ճանաչված (կամ ոչ այնքան) մարդիկ են կամ էլ ունեն խնդիրներ և, բնականաբար, ընդունելությունից առաջ նախարարը չի ստուգում նրանց փաստաթղթերը: Հավելենք, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը չէ, որ հայտնաբերել է այդ «աստղը»: «Այն» դեռևս տարիներ առաջ հայտնաբերել են http://oz.com.ru/new/st.php?id=10079&sl=4 -ը («Артур Погосян: «Запомните мое имя!»), որը հեղինակել է հասարակական թղթակից Ի.Օպրունենկոն 23.02.2008թ., http://shkolazhizni.ru/archive/0/n-28826 («Звезда по имени"Школа № 12"»Елена Башкина) և այլ ռուսական կայքեր, որոնց հետևել են նաև հայկական ԶԼՄ: Անհամեստություն չի լինի ասել, որ ուսական էլեկտրոնային պարբերականները հեղեղված են նրա մասին հրապարակումներով: Եվ, եթե ԶԼՄ են աղմկում այս առթիվ, ապա որևէ արտառոց բան չկա նրանում, որ ՀՀ սփյուռքի նախարարն առանց փաստաթղթային ստուգում անցկացնելու ընդունել է Ռուսաստանում բնակվող մեր որևէ հայրենակցի:

7or.am