Քաղաքական

24.02.2020 20:31

Ղարաբաղյան խնդիր․ Հայաստանի 4 ղեկավարների մոտեցումները (տեսանյութ)

Ղարաբաղյան խնդիր․ Հայաստանի 4 ղեկավարների մոտեցումները (տեսանյութ)

Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում առաջնահերթ տեղ է զբաղեցնում արցախյան հիմնահարցը։ Խնդրի վերաբերյալ ծայրահեղ տարբեր է եղել երկրորդ և երրորդ նախագահների դիրքորոշումը՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանից։ Տարբեր է նաև ներկայումս վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտեցումները։ Մասնավորապես, առաջին նախագահը մշտապես հանդես է եկել հայտարարություններով, որ ազատագրված շրջանները քանի դեռ չեն տրվել Ադրբեջանին, Հայաստանը չի կարող զարգացում ունենալ։

Երկրորդ և երրորդ նախագահները պնդել են, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը որևէ առնչություն չունի Արցախի հետ։ Արցախը, ըստ նրանց պաշտոնական դիրքորոշման, երբեք չի լինի Ադրբեջանի կազմում, քանի որ երբեք չի էլ եղել անկախ Ադրբեջանի մեջ, աշխարհում այդպիսի օրինակ չկա, որ փաստացի անկախացած պետությունը հետ վերադարձվի նախկինում եղած այլ պետության մեջ։ ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը նույնպես էականորեն տարբերվում է մյուս բոլորից․ նա ասում է, որ պետք է խնդրի «լուծումը բավարարի և՛ Հայաստանի ժողովրդին, և՛ Արցախի ժողովրդին, և՛ Ադրբեջանի ժողովրդին»։

Տեսանյութով ներկայացնում ենք Հայաստանի 4 ղեկավարների դիրքորոշումը ղարաբաղյան հարցի վերաբերյալ։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։