Իրաքում հայտնաբերել են կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը
Իրաքի առողջապահության նախարարությունը փետրվարի 24-ին հայտարարել Է երկրում կորոնավիրուսով հիվանդանալու առաջին դեպքը. վարակը հայտնաբերել են Իրանի մի քաղաքացու մոտ: Այդ մասին ասված Է նախարարության հաղորդագրության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Կրոնական ուսումնական հաստատություններից մեկի ուսանողի, որը Իրանի քաղաքացիություն ունի եւ Իրաք Է ժամանել նախքան Իրանի հետ սահմանները փակելու վերաբերյալ կառավարության (կորոնավիրուսի դեմ պայքարի) ճգնաժամային շտաբի որոշումը, բժշկական հետազոտության արդյունքները հայտնաբերել են նրա մոտ կորոնավիրուսի առկայությունը»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Նաջաֆի նահանգի առողջապահության դեպարտամենտը մամուլի տեղեկագրում հայտարարել Է, որ դեպքը գրանցվել Է երկրի հարավ-արեւմուտքի այս նահանգում, որտեղ գտնվում Է շիա մուսուլմանների սրբազան վայրեր ուխտագնացության կենտրոններից մեկը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: