Աշխարհ

24.02.2020 21:50


Գերմանիայում կրակել են թուրք կրոնական գործչի տան վրա

Գերմանիայում կրակել են թուրք կրոնական գործչի տան վրա

Գերմանիայի Հելիբրոն քաղաքում ատրճանակով կրակ են բացել Կրոնական գործերի թուրք-իսլամական միության գլխավոր քարտուղար Աբդուրահման Աթասոյի տան վրա:

Թուրքական աղբյուրի փոխանցմամբ` Աթասոյը, երբ զանգահարել է ոստիկանություն, գերմանացի ոստիկանը նրան պատասխանել է, որ այդ պահին իրենց «միակ գործը» ինքը չէ և չի մեկնել դեպքի վայր:

Աբդուրահման Աթասոյը թուրքական լրատվամիջոցին տված հարցազրույցում նշել է, որ չնայած իր ահազանգերին՝ գերմանացի ոստիկանը չի մեկնել դեպքի վայր:

«Փետրվարի 21-ի լույս 22-ի գիշերը, մեր տան դիմաց կրակոցների ձայներ լսեցինք: Տան մուտքի դռան մոտ 5 պարկուճ կար: Երբ զանգահարեցինք ոստիկանություն, մեզ ասացին` «մենք մի շարք գործեր ունենք, առաջինն ու վերջինը չեք, ստիպված եք սպասել»»,-պատմել է Աթասոյը:

Նրա վկայմամբ` ոստիկանությունը փետրվարի 23-ին է նոր միայն ժամանել դեպքի վայր և սկսել հետաքննել:

Նշենք, որ ավելի վաղ Գերմանիայի Հանաու քաղաքի ժամանցի երկու վայրում տեղի ունեցած հրաձգության հետևանքով սպանվել էր 10 մարդ, որոնցից 4-ը թուրք էին:

Այս դեպքերի կապակցությամբ Գերմանիայի թուրքական համայնքը Հանաու քաղաքում բողոքի ակցիա է սկսել, որին մասնակցել է շուրջ 10.000 մարդ:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը