Քաղաքական

24.02.2020 17:34

Վարչապետի աշխատակազմն անհիմն սահմանափակել է «Մեդիա Պաշտպան»-ի տեղեկություններ ստանալու իրավունքը. «Իրավական ուղի»

Վարչապետի աշխատակազմն անհիմն սահմանափակել է «Մեդիա Պաշտպան»-ի տեղեկություններ ստանալու իրավունքը. «Իրավական ուղի»

2019 թվականի սեպտեմբերի 24-ին «Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին խնդրել էր տրամադրել ՊՈԱԿ-ում մշտական գրանցված և 2018 թվականի հուլիսի 1-ից մինչև 2019 թվականի սեպտեմբերի 20-ը ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատված աշխատակիցների անվանացուցակները։

Հարցմանն ի պատասխան Կազմակերպությունը հրաժարվել է տրամադրել տեղեկություն՝ պարզաբանելով, որ հայցված տեղեկատվությունը հանդիսանում է անձնական բնույթի տեղեկություն ՊՈԱԿ-ի աշխատողների վերաբերյալ, ուստի այն կարող է տրամադրվել տվյալների սուբյեկտի համաձայնությամբ, կամ այն դեպքում, եթե այդ տեղեկատվության օգտագործման վերաբերյալ կտրամադրվի «բավարար պաշտպանության մակարդակ»։

Նշվածի հետ կապված «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության փաստաբան Դավիթ Ավագյանը դիմել էր ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն և դատարան։

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը համապատասխան որոշմամբ հաստատել է, որ «Մեդիա Պաշտպան» նախաձեռնության կողմից հայցված տեղեկությունը չի պարունակում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկություններ և դրա տրամադրմամբ չի հակասում «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին։

«Իրավական ուղի» ՀԿ

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։