Լրահոս

09.03.2011 16:55


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 2-ից 9-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 2 և սպանության փորձի 1 դեպք, որոնք բացահայտվել են: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 43 դեպքից բացահայտվել է 37-ը, կողոպուտի 2 դեպքից` 1-ը, գողության 87 դեպքից՝ 47-ը, խարդախության 23 դեպքից` 22-ը, իսկ արձանագրված ավազակային հարձակման` 1, յուրացման կամ վատնման` 4, շորթման` 1,  խուլիգանության 2   դեպքերն էլ բացահայտվել են: Նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 7,    խարդախության ու խուլիգանության` 1-ական  և գողության 2  դեպք: Անցած շաբաթվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 44 պատահար. 6 մարդ զոհվել է, 64-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը