Լրահոս

09.03.2011 16:59


ՀՀԿ–ի հետ չի՞ կարելի վերջնագրերի լեզվով խոսել»

ՀՀԿ–ի հետ չի՞ կարելի վերջնագրերի լեզվով խոսել»

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մարտի 1–ին ՀԱԿ հանրահավաքի ժամանակ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանը  իշխանություններին 15 կետից բաղկացած պահանջագիր էր ներկայացրել, որը պետք է ի կատար ածվեր մինչև սույն թվականի մարտի 15–ը։

«7օր»–ի հետ զրույցում պատասխանելով  այն հարցին, թե այդ պահանջագրին որևէ արձագանք լինելո՞ւ  է, թե ոչ՝ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանն ասել է, թե իրենց հետ պետք չէ և չի կարելի վերջնագրերի լեզվով խոսել։

–Եթե կա մտահոգություն որևէ խնդրի, այս կամ այն հարցի հետ կապված, ապա կարող է դա բարձրաձայնվել, և նստել կլոր սեղանի շուրջ, որը մշտապես մենք ասել ենք, որ պատրաստ ենք երկխոսության։ Եվ քիչ չեն օրինակները,  որ տարբեր  քաղաքական ուժերի հետ մենք կազմակերպում ենք երկխոսություններ՝  մեր ազգի ճակատագրի վճռորոշ դերի հետ կապված։ Երբ վերջնագրերի լեզվով են խոսում և  15 կետից բաղկացած պարսից շահի հրովարտակ են անում, մենք դա ուլտիմատում ենք համարում և շատ մեղմ, հանգիստ տոնով և  խոսքերով ասում ենք՝ մեզ հետ չի կարելի այդ տոնով խոսել։ Իմ կարծիքով սա բավարար է,–ասել է նա։

ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովն էլ «7օր»–ին ասել է, թե ՀՀԿ–ն չի սպասում, որ այլ քաղաքական ուժեր ասեն, թե ինչ է պետք անել մեր երկրի համար, և ի տարբերություն այն տարիների, երբ Լևոն Տեր–Պետրոսյանն էր իշխանության, իրենք խնդիրները նկատում են և փորձում դրանց լուծումներ տալ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը