Աշխարհ

24.02.2020 15:33


Շենքում, որտեղ ապրում է Վրաստանի խորհրդարանի խոսնակը, հրազեն է հայտնաբերել

Շենքում, որտեղ ապրում է Վրաստանի խորհրդարանի խոսնակը, հրազեն է հայտնաբերել

Թբիլիսիում խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեի բնակելի տան շենքի շքամուտքում Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները հրազեն են հայտնաբերել: Տեղեկությունն արդեն հաստատել է ՆԳՆ-ն:

Գերատեսչության տեղեկատվությամբ, այս պահի դրությամբ զենքը հետազոտության է ուղարկվել:

Նույն հայտարարության համաձայն, փաստի շուրջ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 3-րդ և 4-րդ հոդվածով, ինչը ենթադրում է հրազեն ձեռք բերել կամ պահել և պատժվում է 4-ից 7 տարի ազատազրկմամբ:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը