Աշխարհ

24.02.2020 14:03


Տավուշի ուղղությամբ Ադրբեջանը մարտական կորուստ ունի

Տավուշի ուղղությամբ Ադրբեջանը մարտական կորուստ ունի

Ըստ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ)՝ փետրվարի 24-ի առավոտյան, հայկական կողմի «դիվերսիոն ներթափանցման փորձը կանխելիս» սպանվել է զինծառայող Վելիև Իբրահիմ Ալամշահ օղլուն (Vəliyev İbrahim Ələmşah oğlu):

Ըստ ՊՍԾ-ի՝ դեպքը տեղի եղել Տավուշի մարզի Կոթի գյուղի և նույն ուղղությամբ տեղակայված ադրբեջանական Ղուշչու Այրում գյուղերի հատվածում:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ՊՍԾ այս հայտարարությունը որակել է որպես ներքին սպառման հեքիաթ: Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին նույն ուղղությամբ թեթև վիրավորում էր ստացել նաև ՀՀ ԶՈւ զինծառայող:

Նշենք, որ հունվարի 1-ից մինչ օրս Ռազմինֆոյին բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և հարակից ուժային կառույցների 9 կորուստ։

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը