Քաղաքական

24.02.2020 13:55

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը եղել և մնում է կարգավորման օրակարգում. ՀՀ ԱԳ նախարար

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը եղել և մնում է կարգավորման օրակարգում. ՀՀ ԱԳ նախարար

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացումը եղել եւ մնում է կարգավորման օրակարգում: Այս մասին փետրվարի 24-ին մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Ի պատասխան այն հարցին, թե կարելի՞ է արդյոք վերջին շրջանի գործընթացներից ենթադրել, որ ազգերի ինքնորոշման իրավունքը երկրորդ պլան է մղվել, նախարարը մի հատված ընթերցեց Բրատիսլավայում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդում իր ելույթից:

«Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքը հիմնարար սկզբունք է եւ խաղաղ կարգավարման հիմքը: Այս սկզբունքի ճանաչումը ենթադրում է, որ Արցախի վերջնական կարգավիճակի որոշումը չի կարող որեւիցե սահմանփակուման ենթարկվել, ինչը պետք է հստակ եւ միանշանակ ընդունվի: «Առանց սահմանափակումների» տերմինը ցույց է տալիս Արցախի ժողովրդի իրավունքը` որոշելու իր կարգավիճակը Ադրբեջանի կառավարման եւ տարածքային ամբողջականության ամբողջ իրավազորությամբ: Ադրբեջանի շարունակական թշնամական քաղաքականությունը եւ դրանից բխող գործողությունները Արցախի ժողովրդի համար էքզիստենցիալ ֆիզիկական անվտանգության սպառնալիք են ստեղծում»,-իր ելույթում հայտարարել էր նախարարը:

«Սա հնչել է 2 ամիս առաջ Բրատիսլավայում եւ առաջին անգամ չի ասվում: Սա հակամարտության հանդեպ մեր մոտեցման կարեւոր տարրն է, չի կարելի այն կասկածի ենթարկել եւ ենթադրել, որ կարելի է անվտանգությունն ու կարգավիճակը իրարից առանձնացնել»,-նշեց ԱԳ նախարարը:

Աղբյուրը՝ News.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։