Հերթական զանգվածային բռնաբարության դեպքը ադրբեջանական բանակում
Ադրբեջանական բանակում սպաների կողմից զինվորներին ծեծուջարդի ու տարբեր խոշտանգումների ենթարկելը շատ հանցագործությունների պատճառ են եղել։ Անցկացված դիտարկումները ցույց են տվել, որ հրադադարի ժամանակ մահացած 3500 զինվորների զգալի մասը կյանքից զրկվել է բանակում տեղի ունեցած միջադեպերի հետևանքով։ Այս մասին հայտնում է «Բիզիմ յոլե» թերթը։
Թերթը գրում է, թե փետրվարի 20–ին ադրբեջանական բանակում տեղի ունեցած արյունալի միջադեպից հետո մեկ այլ դեպք էլ գրացվել է Գերանբոյի շրջանում տեղակայված զորամասերից մեկում, որտեղ մի սպա տևականորեն ստորացրել է զինվորներին։
Տեղեկությունների համաձայն՝ զորամասի ավագ լեյտենանտ Անար Ազիզովը երկար ժամանակ զբաղվել է նորակոչիկ զինվորներին բռնաբարելով։ Բռնաբարության ենթարկված զինվորն այս մասին պատմել է իր ծառայող ընկերներին։ Պարզ է դարձել, որ ևս 6 զինվոր ավագ լեյտենանտի կողմից ենթարկվել է խոշտանգումների։
Այս զինվորների ծնողները հարձակվել են զորամասի վրա։ Զորամասի հրամանատարությունը անձնակազմի առջև առերեսել է զինվորներին և ավագ լեյտենանտին: Նրանք կատարվածը հաստատել են։ Ավագ լեյտենանտին անմիջապես ձերբակալել են, իսկ բռնության ենթարկված զինվորները տեղափոխվել են տարբեր զորամասեր։
Թերթը նաև գրում է, որ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հրաժարվել է այդ ամոթալի դեպքի վերաբերյալ որևէ տեղեկություն հայտնել իր թղթակցին։