ՀՀ փոխվարչապետը Տավուշի մարզում ծանոթացավ ոռոգման ենթակառուցվածքների վերականգնման ընթացքին
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Տավուշի մարզում ծանոթացավ «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստանի»-ի (ՀՄՀ-Հայաստան) ոռոգման համակարգի ենթակառուցվածքների վերականգնման ծրագրերի ընթացքին:
Փոխվարչապետը մարզպետ Ա. Ղուլարյանի, ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Անդրեասյանի, □ՀՄՀ-Հայաստան□ ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Ա. Հովսեփյանիուղեկցությամբ այցելեց Նոյեմբերյանի եւ Աչաջուրի պոմպակայանների, Դեբեդի պատվարի (որն ապահովում է Նոյեմբերյանի պոմպակայանի ջրառը) վերակառուցման շինհրապարակներ:
Փոխվարչապետին ներկայացվեց, որ շինարարական աշխատանքների իրականացման համար պատվարի 2/3-ն արդեն ջրազրկվել է: Ակնկալվում է, որ մինչ գարնանային վարարումներն աշխատանքները կավարտվեն, իսկ պատվարի մյուս հատվածի վերակառուցումը կիրականացվի արդեն ամռանը, երբ ջրի մակարդակը կնվազի:
Աչաջուրի պոմպակայանում շինարարական աշխատանքներն ավարտվել են, վերազինումը եւս հիմնականում կատարված է: Որոշակի մալուխային աշխատանքներից հետո այն պատրաստ կլինի շահագործման: Նոյեմբերյանի պոմպակայանի աշխատանքների հիմնական մասը` մոտ 75 տոկոսը, արդեն կատարված է, զուհագեռ իրականացվում է վերազինումը: Պատասխանատուները վստահեցրին, որ այն պատրաստ կլինի մինչ ոռոգման նոր շրջանի սկիզբը:
Այնուհետեւ Տավուշի մարզպետարանում Ա. Գեւորգյանի ղեկավարությամբ անցկացված խորհրդակցությանը, որին մասնակցում էին նաեւ մարզի ՋՕԸ-երի, շինարարական ընկերությունների ներկայացուցիչներ, քննարկվեցին ոռոգման շրջանի մեկնարկի, ոռոգման համակարգում իրականացվող ծրագրերի հետ կապված հարցեր: Անդրադարձ եղավ երրորդ կարգի ջրանցքների վերականգնման ծրագրի ընթացքին, որն իրականացվում է մարզի յոթ համայնքում: Տեղեկացվեց, որ նախագծերն արդեն պատրաստ են, եւ ջրանցքների վերականգնման աշխատանքները կմեկնարկեն մարտի 15 -ին: Դրանք ծրագրվում է ավարտել օգոստոսին:
Փոխվարչապետը պատասխանատուներին հորդորեց աշխատանքները կազմակերպել այնպես, որպեսզի խոչընդոտներ չլինեն անխափան ոռոգում ապահովելու առումով: Հարկ եղած դեպքում, ըստ Ա. Գեւորգյանի, գյուղացիական տնտեսություններին պետք է առաջարկվեն ոռոգման այլընտրանքային տարբերակներ: Պատասխանատուները հնարավոր համարեցին նաեւ աշխատանքների` ժամանակացույցից շուտ ավարտը: Փոխվարչապետը մարզպետին հանձնարարեց ուշադրության կենտրոնում պահել ծրագրի ընթացքը:
ՀՀ փոխվարչապետը Տավուշի մարզում ծանոթացավ ոռոգման ենթակառուցվածքների վերականգնման ընթացքին
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Տավուշի մարզում ծանոթացավ «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստանի»-ի (ՀՄՀ-Հայաստան) ոռոգման համակարգի ենթակառուցվածքների վերականգնման ծրագրերի ընթացքին:
Փոխվարչապետը մարզպետ Ա. Ղուլարյանի, ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Անդրեասյանի, □ՀՄՀ-Հայաստան□ ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Ա. Հովսեփյանի ուղեկցությամբ այցելեց Նոյեմբերյանի եւ Աչաջուրի պոմպակայանների, Դեբեդի պատվարի (որն ապահովում է Նոյեմբերյանի պոմպակայանի ջրառը) վերակառուցման շինհրապարակներ:
Փոխվարչապետին ներկայացվեց, որ շինարարական աշխատանքների իրականացման համար պատվարի 2/3-ն արդեն ջրազրկվել է: Ակնկալվում է, որ մինչ գարնանային վարարումներն աշխատանքները կավարտվեն, իսկ պատվարի մյուս հատվածի վերակառուցումը կիրականացվի արդեն ամռանը, երբ ջրի մակարդակը կնվազի:
Աչաջուրի պոմպակայանում շինարարական աշխատանքներն ավարտվել են, վերազինումը եւս հիմնականում կատարված է: Որոշակի մալուխային աշխատանքներից հետո այն պատրաստ կլինի շահագործման: Նոյեմբերյանի պոմպակայանի աշխատանքների հիմնական մասը` մոտ 75 տոկոսը, արդեն կատարված է, զուհագեռ իրականացվում է վերազինումը: Պատասխանատուները վստահեցրին, որ այն պատրաստ կլինի մինչ ոռոգման նոր շրջանի սկիզբը:
Այնուհետեւ Տավուշի մարզպետարանում Ա. Գեւորգյանի ղեկավարությամբ անցկացված խորհրդակցությանը, որին մասնակցում էին նաեւ մարզի ՋՕԸ-երի, շինարարական ընկերությունների ներկայացուցիչներ, քննարկվեցին ոռոգման շրջանի մեկնարկի, ոռոգման համակարգում իրականացվող ծրագրերի հետ կապված հարցեր: Անդրադարձ եղավ երրորդ կարգի ջրանցքների վերականգնման ծրագրի ընթացքին, որն իրականացվում է մարզի յոթ համայնքում: Տեղեկացվեց, որ նախագծերն արդեն պատրաստ են, եւ ջրանցքների վերականգնման աշխատանքները կմեկնարկեն մարտի 15 -ին: Դրանք ծրագրվում է ավարտել օգոստոսին:
Փոխվարչապետը պատասխանատուներին հորդորեց աշխատանքները կազմակերպել այնպես, որպեսզի խոչընդոտներ չլինեն անխափան ոռոգում ապահովելու առումով: Հարկ եղած դեպքում, ըստ Ա. Գեւորգյանի, գյուղացիական տնտեսություններին պետք է առաջարկվեն ոռոգման այլընտրանքային տարբերակներ: Պատասխանատուները հնարավոր համարեցին նաեւ աշխատանքների` ժամանակացույցից շուտ ավարտը: Փոխվարչապետը մարզպետին հանձնարարեց ուշադրության կենտրոնում պահել ծրագրի ընթացքը:
Հասարակայնության հետ կապերի բաժին