Աշխարհ

24.02.2020 10:26


Վրաստանը կշարունակի Ադրբեջանից վառելիք գնել

Վրաստանը կշարունակի Ադրբեջանից վառելիք գնել

Վրաստանը կշարունակի Ադրբեջանից վառելիք ձեռք բերել։ Այս մասին հայտնել է Վրաստանի նավթարդյունաբերողների միության նախագահ Վանո Մթվրալաշվիլին։

Ըստ նրա՝ Վրաստանի մանրածախ շուկայի մատակարար է SOCAR Georgia Petroleum ընկերությունը (ադրբեջանական SOCAR նավթային ընկերության դուստր ձեռնարկություն), որը համարվում է վրացական շուկայի առաջատար կազմակերպությունը։ Վրաստանի վառելիքի 45 տոկոսը ստացվում է Ադրբեջանից։

Ադրբեջանական գազն ավելի մատչելի է, քան ռուսականը։ Ռուսաստանը՝ Ադրբեջանից հետո երկրորդ մեծ մատակարարն է, հետևում են Ռումինիան, Բուլղարիան։

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը