Լրահոս

09.03.2011 15:34


ԿԻԿ-ի Ազգային թեժ գծին եղել է 1777 զանգ, որից 701-ը (39,4%)՝ ընտանեկան բռնության վերաբերյալ

Մարտի 10-ին ժամը 11:00-ին ԵՊՀ հյուրերի տան հանդիպումների սրահում (Մաշտոցի 52, 2-րդ հարկ, 205 սենյակ) տեղի կունենա մամլո ասուլիս, որի ժամանակ կներկայացվեն 2010թ. ընտանեկան բռնության դեպքերի վիճակագրական տվյալները` ելնելով Կանանց Իրավունքների Կենտրոնի (ԿԻԿ) Ազգային Թեժ Գծին եղած զանգերի և Ճգնաժամային Կենտրոն եղած այցելությունների թվից:

Այսպիսով, 2010թ. ԿԻԿ-ի Ազգային Թեժ Գծին եղել է 1777 զանգ, որից 701-ը (39,4%) ընտանեկան բռնության վերաբերյալ է եղել (384 առաջնային և 317 կրկնվող):

Հատկանշական է, որ 701 զանգից 424-ը (60%) հոգեբանական բռնության վերաբերյալ է եղել, 264-ը` (38%) ֆիզիկական և միայն 13-ը`(2%) սեռական:

Ասուլիսին կներկայացվի նաև 2009-2010թթ.-ի ընտանեկան բռնության վերաբերյալ զանգերի քանակի և տեսակների համեմատական վերլուծությունը, 2010 թ.-ին ընտանեկան բռնության ենթարկված և Ազգային Թեժ Գիծ զանգահարած կամ այցելած կանանց ժողովրդագրական տվյալները, ինչպես նաև ԿԻԿ-ի` մարզերում գործող 4 Ճգնաժամային կենտրոններ եղած այցելությունների և Թեժ Գծին եղած զանգերի վիճակագրական տվյալները:

Այս խորագրի վերջին նյութերը