Աշխարհ

23.02.2020 18:57


Իրանում երկրաշարժից տուժել է 75 մարդ, Թուրքիայում տուժել է 37, զոհվել՝ 9 մարդ

Իրանում երկրաշարժից տուժել է 75 մարդ, Թուրքիայում տուժել է 37, զոհվել՝ 9 մարդ

Իրանում երկրաշարժից տուժածների հասել է 75-ի, հայտնել է Իրանի նորությունների YJC կայքը՝ հղում կատարելով տեղի պաշտանյայի։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ-Նովոստի»-ն, ավելի վաղ տեղեկացվել էր Իրանում 25 տուժածների մասին։

«Երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 75 մարդու»,-կայքին ասել է Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Խոյ քաղաքի արտակարգ բժշկական ծառայության ղեկավար Մոջթաբի Ղամարին։

Նույն երկրաշարժից Թուրքիայում զոհվել է 9 մարդ, 37-ը՝ վիրավորվել։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը փետրվարի 23-ին, տեղական ժամանակով ժամը 09:53-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 05:53-ին) գրանցել է հյուսիսային լայնության 38.390 և արևելյան երկայնության 44.600 աշխարհագրական կոորդինատներով, Իրանի Սալմաս քաղաքից 25 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 5.8 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ:

Երկրաշարժը զգացվել է Երևանում՝ 3-4 բալ, Արարատի և Սյունիքի մարզերում՝ 3 բալ ուժգնությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը