Լրահոս

09.03.2011 15:22


ՀՀԿ պատգամավոր. «Եթե ընդդիմությունը միասնական չէ, իշխանության և ընդդիմության միջև երկխոսություն չի ստացվի»

ՀՀԿ պատգամավոր. «Եթե ընդդիմությունը միասնական չէ, իշխանության և ընդդիմության միջև երկխոսություն չի ստացվի»

Լրագրողների հետ  հանդիպման ժամանակ անդրադառնալով ՀԱԿ վեջին հանրահավաքում իշխանություններին ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանի արած երկխոսության առաջարկին և 15 կետից բաղկացած պահանջագրին՝  ՀՀԿ  խմբակցության պտգամավոր Համլետ  Հարությունյանն ասել է, թե իշխանությունները ընդդիմությանը միշտ երկխոսության կոչ են անում, բայց ոչ մի դեպքում՝ վերջնագրի տարբերակով։

Ես այն կարծիքին եմ, որ ընդդիմությունն իր  զինանոցում միշտ ունենում է արդարացի  պահանջներ, բայց երբեք այդ արդարացի  պահանջները չպետք է ուլտիմատում ձևով ներկայացնել։ Ես այն կարծիքին եմ, որ իշխանությունը, իհարկե, պետք է հաշվի  առնի, հասարակության մեջ  կուտակված այն հարցերին պատասխան տա, որոնք արտահայտվում են ընդդիմության  շուրթերով՝ դա կլինի ՀԱԿ–ը,  «Ժառանգությունը», թե «Դաշանակցությունը»։ Բայց ես այն կարծիքին եմ, որ հարցը ավելի շուտ դրական կլուծվի, եթե գործընթացը երկխոսության միջոցով գնա։ Չեմ կարծում, թե ուլտիմատում պահանջներով ինչ–որ  բան կհաջողվի,–ասել  է նա։

Հարցին՝ ՀՀԿ–ում քննարկվելո՞ւ են այդ պահանջները, թե՞ ոչ, Համլետ Հարությունյանը պատասխանել է, թե ինքը շարքային անդամ է, և եթե իրենց ղեկավարությունը դրա վերաբերյալ ինչ–որ պատասխան է տվել, իր իմացածը դա է։

Համլետ Հարությունյանը նշել  է նաև, թե նախ և առաջ ինքը կուզենար, որ երկխոսություն տեղի ունենար ընդդիմության տարբեր թևերի միջև:

Եթե ընդդիմությունը միասնական չէ, ապա իշխանության և ընդդիմության միջև երկխոսություն չի ստացվի,–ընդգծել  է նա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը