Լրահոս

09.03.2011 15:04


ԵԱՀԿ Մինսկի խումբը Լիտվայում կքննարկի Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը

Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնյուս Աժուբալիսը այսօր հանդիպելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Բեռնար Ֆասիեի, Ռոբերտ Բրադկեի և Իգոր Պոպովի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի ԼՂ գծով անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։

Ինչպես փոխանցում է «REGNUM» գործակալությունը, Աուդրոնյուս Աժուբալիսը ԵԱՀԿ ՄԽ–ի համանախագահների հետ քննարկելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացքը և ապագայի ծրագրերը, մարտի 5–ին Սոչիում կայացած Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպման արդյունքները։

Հանդիպմանը նաև նախատեսվում է քննարկում ռազմական ոլորտում Հայաստանի ու Ադրբեջանի միջև փոխվստահության ամրապնդման և զինադադարի համաձայնագրի պահպանման վերաբերյալ։

Այս խորագրի վերջին նյութերը