Աշխարհ

22.02.2020 13:20


Չինաստանում նշել են, թե որքան է տևում նոր կորոնավիրուսի գաղտնի շրջանը

Չինաստանում նշել են, թե որքան է տևում նոր կորոնավիրուսի գաղտնի շրջանը

Նոր կորոնավիրուսի ախտանշանները Չինաստանի վարակի էպիկենտրոն Հուբեյ նահանգի Շեննունցզյա շրջանի բնակչի մոտ հայտնաբերվել են հիվանդի հետ շփումից միայն 27 օր անց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին նշում է People's Daily թերթը:

Չինաստանի լրատվամիջոցները հաղորդել էին նմանատիպ դեպքի մասին, երբ կորոնավիրուսի ախտանշանները հայտնաբերվել էին միայն 38 օր հետո: Սա նշանակում է, որ հիվանդության գաղտնի շրջանի ժամանակահատվածը կարող է ձգվել երկու շաբաթից ավելի:

2019թ. դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանություններն Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը հայտնել էին Ուհան քաղաքում նոր տեսակի համաճարակի առկայության մասին: ԱՀԿ-ն համաճարակի առկայությունը համարել է միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ, տալով հիվանդությանը COVID-2019 պաշտոնական անվանումը:

Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հատել է 76 հազարի սահմանը, որոնցից մահացել է 2345-ը, 20 հազար 659-ը բուժվել և դուրս է գրվել հիվանդանոցներից:

Նոր տեսակի կորոնավիրուսը հասել է նաև Իրան: Իրանի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը հայտնել է, որ Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 18-ի, հիվանդության զոհերի թիվը` 4-ի:

Այս խորագրի վերջին նյութերը