Աշխարհ

22.02.2020 12:25


Գվարդիոլան կարող է մնալ «Մանչեսթեր Սիթի»-ում ևս մեկ տարի

Գվարդիոլան կարող է մնալ «Մանչեսթեր Սիթի»-ում ևս մեկ տարի

Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կարող է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է The Guardian-ը: 2021 թվականին կլրանա Գվարդիոլայի 5 տարին անգլիական ակումբում: «Դեռևս չգիտեմ, թե ինչ կլինի, սակայն կցանկանայի մնալ ևս մեկ տարի: Ամեն ինչ կապված է, թե որքանով ակումբում գոհ կլինեն իմ աշխատանքից»,-ասել է Գվարդիոլան:

Պեպ Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնեց 2016 թվականին, որի հետ երկու անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, գավաթակիր:

Այս խորագրի վերջին նյութերը