Աշխարհ

22.02.2020 11:55


83-ամյա ուկրաինուհին «վերակենդանացել» է իր թաղման արարողությունը կազմակերպելուց հետո (տեսանյութ)

83-ամյա ուկրաինուհին «վերակենդանացել» է իր թաղման արարողությունը կազմակերպելուց հետո (տեսանյութ)

Ութսուներեքամյա ուկրաինուհի Քսենյա Դիդուխը «վերակենդանացել» է իր հուղարկավորության արարողության նախապատրաստական աշխատանքներից անմիջապես հետո, հայտնում է ТСН հեռուստաալիքն իր յութուբյան էջում:

Ուկրաինայի Վիննիցայի մարզում թոշակառու կինը 10 ժամ պառկած է մնացել առանց կյանքի նշանների: Բժիշկները չափել են նրա զարկերակային ճնշումը, սարքերը ոչինչ ցույց չեն տվել: Բժիշկները նաև սրտագրություն են արել, որն ուղիղ գիծ է ցույց տվել: Բժիշկները Դիդուխի հարազատներին խորհուրդ են տվել «ծածկել հայելիները և մոմ վառել»:

Հարազատները պատրաստվել են թաղման արարողությանը, անգամ տարածք են վերցրել գերեզմանատանը և փոս փորել տվել: Սակայն կինն անսպասելիորեն սկսել է կյանքի նշաններ ցույց տալ:

Բժիշկները պատմել են, որ կինը երկու անգամ կլինիկական մահ է տարել:
Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը