Լրահոս

22.02.2020 11:25

Լիբանանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը, Իրանում՝ 18-րդը

Լիբանանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը, Իրանում՝ 18-րդը

Լիբանանի առողջապահության նախարար Համադ Հասանը հայտարարել Է, որ երկրում գրանցվել Է կորոնավիրուսով հիվանդանալու առաջին դեպքը: Այդ մասին փետրվարի 21-ին հայտնել Է al-Mayadeen լիբանանյան հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Լիբանանի՝ կորոնավիրուսով հիվանդանալու մեջ կասկածվող քաղաքացուհին երկիր Է ժամանել ուրբաթ առավոտյան Իրանից մեկնած ինքնաթիռով: Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Բեյրութի միջազգային օդանավակայանի աղբյուրը, նրան տեղափոխել են Ռաֆիկ Հարիրիի հիվանդանոց: Իրանի իշխանությունները փետրվարի 21-ին հայտարարել են երկրի Կում, Արաք, Թեհրան եւ Գիլյան քաղաքներում կորոնավիրուսով հիվանդանալու 18 դեպքի մասին, որոնցից չորսն ավարտվել Է մահով:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։