Քաղաքական

22.02.2020 11:02

Փաշինյանը գիրք նվիրելու համար թակել է միայն իրեն սատարողների դռները

Փաշինյանը գիրք նվիրելու համար թակել է միայն իրեն սատարողների դռները

Antifake.am-ը գրում է․ «Փետրվարի 19-ին հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, որն արդեն մի քանի տարի Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջել է երևանյան շենքերում և գրքեր նվիրել մեր համաքաղաքացիներին։

Նիկոլ Փաշինյանն ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում նշում է. «Իրոք, լրիվ պատահական տեղ ենք եկել, հընթացս, եթե լավ չկողմնորոշվենք, ոչինչ»՝ նկատի ունենալով, որ գիրք նվիրելու համար ընտրել են պատահական հասցեներ և շենքեր։

Սակայն, պարզվում է, իրականությունն այլ է։

AntiFake.am-ին դիմել են տարբեր քաղաքացիներ՝ տեղեկացնելով, որ մինչև Նիկոլ Փաշինյանի տեղ հասնելը այդ հասցեներ են այցելել Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներն ու թաղապետարանի աշխատակիցները։ Վերջիններս հատ առ հատ թակել են դռները և ստուգել, թե արդյոք տվյալ հասցեում բնակվողները, ինչպես քաղաքացիներն են փոխանցում՝ «նիկոլակա՞ն են», թե՞ ոչ՝ Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերի ընթացքում հնարավոր անախորժություններից խուսափելու համար։ Քաղաքացիները փոխանցում են, որ եղել են բազմաթիվ բնակարաններ, որոնց դռները թակելուց հետո Նիկոլ Փաշինյանի հասցեին հայհոյանքներ են հնչել։ Եվ միայն այս ստուգումներից հետո Փաշինյանն այցելել է միայն այն տներ, որտեղ բնակվողները սատարում են իրեն։

Քաղաքացիներից մի քանիսն էլ փոխանցեցին, որ Նիկոլ Փաշինյանը ցանկացել է այցելել մի շենք, սակայն նրան Երևանի ավագանու անդամներն ու թաղապետարանի աշխատակիցները զգուշացրել են, որ դա վթարային շենք է, որից հետո Նիկոլ Փաշինյանը ճողոպրել է այդտեղից՝ խուսափելով բնակիչների` շենքային պայմանների վերաբերյալ բողոքներից և քննադատությունից։

Ահա այսպիսի հետաքրքիր կազմակերպված պայմաններում է Նիկոլ Փաշինյանը «լրիվ պատահական տեղեր գնացել» և գրքեր նվիրել մեր համաքաղաքացիներին, իսկ իրականում` իր աջակիցներին»։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։