Մարտի 5-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները, ապօրինի որսագողության համար, բերման են ենթարկել 39-ամյա Արշակ Ե.-ին: Նա ոստիկանության ծառայողներին իր բնակարանից ներկայացրել է ապօրինի որսած 2 այծյամի միս: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, Արշակ Ե.-ն և 25-ամյա Դավիթ Մ.-ն, ապօրինի որս կատարելու նպատակով, գնացել են Իջևան քաղաքին հարակից «Պոպոքնուտ» անտառամաս, որտեղ վերջինս իրեն պատկանող որսորդական հրացանով կատարել է նշված որսը: Կատարվում է հետաքննություն:
Ապօրինի որս