Աշխարհ

21.02.2020 17:15


Չինաստանում կորոնավիրուսով կրկնական վարակման դեպք է արձանագրվել

Չինաստանում կորոնավիրուսով կրկնական վարակման դեպք է արձանագրվել

Կորոնավիրուսով կրկնական վարակման դեպք են հայտնաբերել Չինաստանի Սիչուանի նահանգում: Այդ մասին հայտնել Է People՚s Daily թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այդ հիվանդին հիվանդանոցից դուրս են գրել հունվարի սկզբին, գրում Է թերթը: Դուրսգրումից հետո նա գտնվել Է տնային կարանտինում եւ ոչ մի տեղ չի գնացել: Տասն օր հետո նրա համար կատարել են կրկնական թեստ՝ վիրուսային նուկլեինային թթվի հայտնաբերման համար, եւ արդյունքն ստացվել Է դրական:
Հիվանդին եւ նրա ընտանիքի անդամներին տարել են համապատասխան կառույցները, նրանց տանը վարակազերծում են կատարել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը