Լրահոս

09.03.2011 13:57


«Գուցե՞ վարչապետը մեկնաբանի չլուծարված «քաղաքական դաշտի» գոյության պատճառները»

Դեռևս, 2006թ.-ի  շեմին, Պետական  ռեգիստրում  գրանցված       60-ից  ավելի  կուսակցություններ  ենթակա  էին  լուծարման` առնվազն, բոլոր  մարզերում  Օրենքով սահմանված  տարածքային  ստորաբաժանումներ  չունենալու  հիմքով: Սակայն, ի  հակառակ  դրան, նրանցից  մոտ  երկու  տասնյակին մասնակից  դարձրեցին   2007թ.  ԱԺ  ընտրություններին:

Այդ  ընտրություններից  հետո, գրեթե  նույն  կուսակցությունների  լուծարման համար  սկսեց  գործել  Օրենքի  ևս  մեկ  պահանջ, այն  է`  ԱԺ  իրար  հաջորդող ընտրություններին  չմասնակցելը  կամ 1%-ից  պակաս  ձայն  ստանալը:  Սակայն, առ այսօր, Պետական ռեգիստրում  գրանցված այդ  «կուսակցությունները»  շարունակում  են գոյատևել, իսկ  ոմանք, արդեն  աղմուկ  են  բարձրացրել  ընտրություններին մասնակցելու  համար:

Ավելին, հհկականները,  տարիներ  շարունակ,  նրանց  միջոցով  են  իրականացնում նաև  իրենց «ժողովրդավարական»  միջոցառումները, որոնց  վառ  օրինակն  է  Հանրային խորհուրդը:

Պետական  լիազոր  մարմինը /Արդարադատության  նախարարություն/ բացարձակ անգործություն  է  ցուցաբերում  այս  խնդրում  իր  լիազորությունների  կատարման ուղղությամբ` առաջարկելով  անգամ, իր  փոխարեն  դիմել  «կուսակցություններին»:

Սակայն, երբ փորձեցինք  դիմել, մասնավորապես,  դրանցից երկու  առավել տպավորիչներին, այն  են`ՍԻՄԿ /միակն  է, որ  ունի  ակադեմիկոս  ղեկավար/  և  ԱԺԿ /Արդարադատության  նախարարը  նրա  համակիրներից  էր/, ապա ոչ միայն  տարածքային ստորաբաժանումներ  չհայտնաբերեցինք, այլև, օրինակ ԱԺԿ-ում, առ  այսօր  նրա ղեկավար  մարմնի  տեղը  չի  գտնվում:

Ինչևէ, այս  խնդիրների  շուրջ,  արդեն,  երրորդ ամիսն  է, որ  տեղեկատվություն չենք կարողանում  ստանալ  Պետական  լիազոր  մարմնից, ինչի  առիթով, այսօր  բողոք ենք  ներկայացրել  հհկական  վարչապետին:   Գուցե  նա  մեկնաբանի  չլուծարված  «քաղաքական  դաշտի»  գոյության  պատճառները:

«Ընդդեմ ՀՀԿ ապօրինությունների» համահայկական կոմիտե

Այս խորագրի վերջին նյութերը